10484 դիտում
11:38 26-06-2014
77-ամյա նախկին գերու մահվան պատճառները հայտնի են. դստեր արցունքները դեռ չեն չորացել, ամեն օր նայում է պատից կախված հոր նկարին, հիշում նրա մարմնի վերքերը ու…
Գերությունից խոշտանգված վիճակում մարտի 4-ին վերադարձած եւ մայիսի 20-ին մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառները հայտնի են: Նա մահացել է դիզվառելիքի ներարկումից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա դուստրը՝ Հեղինե Խոջոյանը:
Տիկին Հեղինեն նշեց, որ մինչեւ հիմա իր արցունքները չեն չորացել: «Ամեն օր նայում եմ պատից կախված հորս նկարին, հիշում նրա մարմնի վերքերը ու խեղճացած վիճակը եւ արցունքները ինքնըստինքյան գլորվում են աչքերիցս: Նրանք ոչ միայն հորս տանջեցին, այլեւ մի ամբողջ գերդաստանի»,- ասաց նախկին գերու դուստրը, ինչպես նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում, ինչպես արդեն հայտնել էինք, կդիմեն Եվրոդատարան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մ. Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ է արել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մ. Խոջոյանի դուստրը: Նա նշել էր, որ հոր մարմնի վրա նաև այրվածքներ կան: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով»,- ասել էր Հ. Խոջոյանը: Հ. Խոջոյանը տեղեկացրել էր նաեւ, որ վիրահատելու են հոր աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել: Հիշեցնենք, որ Մ. Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1120 դիտում
12:18 24-11-2024
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
799 դիտում
11:10 24-11-2024
ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն
2482 դիտում
10:14 24-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ