Պակիստանում կտեղադրվի Ասիայի ամենամեծ խաչը
                        Պակիստանցի բիզնեսմեն Պարվեզ Հենրի Ջիլի աջակցությամբ Կարաչիում առաջիկայում  կավարտվեն 14 հարկանի շենքի բարձրությամբ խաչի տեղադրման աշխատանքները: Այն կլինի ամբողջ Ասիայի ամենամեծ խաչը: 
58-ամյա բիզնեսմենը տարիներ առաջ երազում տեսել է Տիրոջը, որը նրան պատգամել է պաշտպանել քրիստոնյաներին բռնություններից: Ջիլն արթնացել է եւ որոշել խաչ կանգնեցնել, որն, իր խոսքով, կդառնա Աստծո խորհրդանիշը եւ այն տեսնողը կձերբազատվի անհանգստություններից: 
Խաչը կկանգնեցվի Կարաչի քաղաքի գերեզմանատանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

