211652_close_icon

Ելք միշտ կա. Լևոն Տեր-Պետրոսյան

views-count1189 դիտում article-date 13:46 24-09-2025
Հարկ համարեցի, խոսեցի, ինչ է եղել: Այս մասին լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասաց ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ակտիվացել վերջին շրջանում քննադատություններով, ո՞րն էր պատճառը:

Ինչ վերաբերում է  հարցին՝ արդյոք ՀԱԿ-ը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, 1-ին նախագահն ասաց, որ հարցը պետք է ուղղել Լևոն Զուրաբյանին և չհստակեցրեց՝ ինքը կլինի ցուցակում, թե՝ ոչ: 

Հարցին էլ՝ երկրում ստեղծված իրավիճակից ելք կա՞, նա ասաց. «Ելք միշտ կա»: Տեր-Պետրոսյանն ասաց, որ ելքը լավ է տեսնում:

Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանը վատ ընդունում իր ամեն մի գրառումը, Տեր-Պետրոսյանն ասաց, որ Փաշինյանից հարցնեն:

Նմանատիպ նյութեր