Արցախում բենզինի պահեստի պայթյունից շուրջ երկու տարի անց որևէ անձի վերաբերյալ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ–Ասկերան ավտոճանապարհին տեղակայված բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանականում դեռևս որևէ անձի վերաբերյալ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։
Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթը գտնվում է ակտիվ փուլում, մասնավորապես՝ քննություն է իրականացվում պայթյունի պատճառների բացահայտնման ուղղությամբ, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահրդեհատեխնիկական և դատապայթյունատեխնիկական համալիր փորձաքննություններ»,– հայտնել են ՔԿ–ից։