Ամիսներ առաջ «Avenue Arzni» հյուրատանը տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող միջադեպի մասին համայնքապետ Ֆ․ Միրզոևը իմացել է ժամեր անց, ում միջամտության շնորհիվ դեպքը ողբերգական ավարտ չի ունեցել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 9-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում՝ «Avenue Arzni» հյուրատանը տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցների մասին։ Հարապարկման մեջ նշել էինք, որ իրավապահների կողմից նշված միջադեպին մասնակցություն ունենալու կասկածանքով բերման էին ենթարկվել մի քանի քաղաքացիներ, այդ թվում Արզնի համայնքապետ Ֆելիքս Միրզոևը։
Այդ օրը ՀՀ Քննչական կոմիտեն նաև պաշտոնական հաղորդագրություն էր տարածել ինչպես նաև զանգվածային մի քանի լրատվամիջոցների հարցմանը պատասխանել էր, որ այո, պարզվել են ոչ միայն մասնակիցների, այլ նաև վիրավորների ինքնությունը՝ հաստատելով տեղեկությունները, որ համայնքապետը նույնպես կա այդ անձանց ցուցակում և որ նա նույնպես ձերբակալվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ի հայտ են եկել նոր հանգամանքներ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով համայնքապետ Ֆ․Միրզոևը նշված միջադեպից հետո ձերբակալվել է մի քանի ժամ, որից հետո նրան ձերբակալվածների պահման վայրից ազատ են արձակել, սակայն նախաձեռնված քրեական վարույթում նրա կարգավիճակը այս պահին որպես վկա է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ օրը նշել էինք, որ նշված «օբյեկտում» խնջույքը կազմակերպել էր համայնքապետ Ֆ․Միրզոևը, հղում անելով ոչ միայն իրավապահ համակարգի մեր աղբյուրներին, այլև այդ մասին մեզ հայտնել էին Արզնիում ապրող մի քանի բնակիչներ, որոնց ինքնությունը չենք հայտնում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով այո, այդ օրը համայնքապետը խնջույք է կազմակերպել, սակայն ոչ թե «Avenue Arzni» հյուրատանը, այլ գյուղի մեկ այլ վայրում և խնջույքի առիթը եղել է այն, որ Ֆ․ Միրզոևը կարողացել է երկար տարիների պայքարից հետո գալ համաձայնության գյուղում գտնվող մի հսկայական շինության սեփականատիրոջ հետ, ով տարիներ առաջ համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված այդ շինությունը սեփականաշնորհել ու քանի որ համայնքապետին հաջողվել է գնորդի հետ համաձայնության գալով այն վերադարձնել համայնքապետարանի հաշվեկշիռ, որոշել են նշել ու հիմա Ֆ․ Միրզոևը նախատեսում է այդ շինությունը հիմնովին վերափոխել և դարձնել մարզական կոմպլեքս, ինչը գյուղի բնակիչների 99 տոկոսի սրտով է՝ հետևաբար մեզ հայտնած տեղեկություննեը թե նա է կազմակերպել «Avenue Arzni» հյուրատան խնջույքը, ոը վերածվել է ծեծկռտուքի, ապա մի իսկական մարտադաշտի, որի ժամանակ հնչել էին կրակոցներ և կային վիրավորներ, համայնքապետը այդ մասին իմացել է մի քանի ժամ անց և ըստ իրավապահների ձեռք բերված տեղեկությունների նշված միջադեպի հետագա շարունակությունը, որը հնարավոր էր ողբերգական ավարտ ունենար կանխվել է Ֆ․ Միրզոևի կողմից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր քոմը SHAMSHYAN.com-ը, հունիսի 8-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերյոժա Ավագյանի գլխավորությամբ տաք հետքերով ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով հայտնաբերել և ոստիկանության Բյուրեղավանի բաժին էին տեղափոխել մի խումբ անձանց:
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել էր, որ տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ Ֆելիքս Միրզոևը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արզնիի համայնքապետն է, 35-ամյա Դավիթ Վանյանը, 34-ամյա Վիրաբ Վիրաբյանը, 32-ամյա Աշուր Իլյայեևը, 53-ամյա Կառլեն Սիմոնովը, 46-ամյ Արկադի Մոիսեևը, 39-ամյա Ալբերտ Սարկիսովը:
Պարզվել էր նաև հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Կոլյա Միսեևն էր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից ևս մի քանիսի ինքնությունը քրեական և համայնքային ոստիակններն ու քննիչները պարզել էին և ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված «Avenue Arzni» հյուրատանը խնջույք էր կազմակերպված եղել Արզնու համայնքապետ Ֆ. Միրզոևի կողմից:
Դեպքի վայրից ոստիկանության Բյուրեղավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք էին տեղափոխվել նաև «Mazda 6» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներ:
Վերջինի վրա առկա էին եղել հարվածի հետքեր և աջակողմյան հայելին եղել էր կոտրված:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլարգրողը, հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։
Հիվանդանոց էին ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ բժիշկները հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Քրեական ոստիկանները, հետ նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի և Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արզնի բնակավայրում գործող «Avenue Arzni» հյուրատնից։
Կային նաև օպերատիվ տեղեկություն, որ ևս 2 հոգի նշված հյուրատանը ծեծի էին ենթարկվել։
Տեսանյութը կարող եք դիտել SHAMSHYAN.com-ի տելեգրամի ալիքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։