211652_close_icon

Ես Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չեմ տվել. Վաչագան Ղազարյան

views-count2449 դիտում article-date 14:55 23-09-2025
Հողերը ես եմ վաճառե՞լ: Մեղադրյալի աթոռին ո՞վ պետք է լինի: Ինձ ոչ մեկը հող չի վաճառել, ես ոչ մի անգամ հող չեմ գնել: Այս մասին դատարանի բակում ասել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկի պետ Վաչագան Ղազարյանը: 

Լրագրողի հարցին՝ ո՞վ պետք է լիներ մեղադրյալի աթոռին, նա ասել է, որ ով վաճառել է, հարցին՝ Սերժ Սարգսյա՞նը, Ղազարյանը պատասխանել է՝  «Կառավարությունը, ինքն էլ եթե… ո՞վ է վաճառել, ես եմ վաճառել, թե՞ դուք»: Նա միաժամանակ նշել է, որ ինքը ցուցմունք չի տվել ՀՀ երրորդ նախագահի դեմ:

Սարգսյանի թիկնազորի նախկի պետն ասել է, որ նշված հողերը 2021 թվականին է իրենը եղել, որից հետո վերադարձվել է: Հարցին՝ ինչ հանգամանքներում են հողերը իրենը դարձել, Ղազարյանն ասել է, որ դատի ընթացքում հայտնի կդառնա:

Նմանատիպ նյութեր