Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի բողոքը։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/12/28/Vachagan-ghazaryan/2884593]Tert.am[/url]-ի հետ զրույցում հայտնեց Արմեն Հարությունյանը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Որոշումը դեռ չենք ստացել, բայց այն բացասական ենք գնահատում, մեր դիրքորոշումը կհայտնենք և կբողոքարկենք»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/28/Vachagan-ghazaryan/2884593]այստեղ[/url]