Սյունիքի մարզում բացահայտվել է առանձնապես խոշոր չափի խարդախություն
Սյունիքի մարզային ոստիկանության բաժնի ծառայողների կողմից՝ «ԻՄՎԲԱՄ» ՍՊԸ-ի կողմից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընկերության գույքի յուրացման դեպք՝ խարդախության միջոցով։
Նախնական տվյալներով՝ Կապան քաղաքում գտնվող պատվերների հանձման կետի սեփականատեր Ս.Ա.-ն, իր ամուսին Գ.Ա.-ի և Ռ.Ն.-ի հետ նախնական համաձայնությամբ Wildberries օնլայն հարթակի միջոցով տարբեր տեսակի ավտոյուղերի պատվեր է ձևակերպել՝ առանց դրանք գնելու իրական մտադրության։ Ստանալով ապրանքը՝ վերջիններս յուղի փոխարեն ջուր են տեղադրել և վերադարձել այն, մոլորության մեջ գցելով ընկերությանը և չարաշահելով նրա վստահությունը։ Իրենց գործողություններով նրանք առանձնապես խոշոր չափով՝ 2 932 962 դրամի գույքային վնաս են պատճառել «ԻՄՎԲԱՄ» ՍՊԸ-ին (Wildberries)։
Քրեական վարույթի շրջանակում Ս.Ա.-ն, Գ.Ա.-ն և Ռ.Ն.-ն մեղադրվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Դատարանի վճռով նրանք ճանաչվել են մեղավոր և դատապարտվել 2 տարվա պայմանական ազատազրկման։
Ընկերությանը պատճառված վնասը ամբողջությամբ փոխհատուցվել է։