211652_close_icon

Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցեր

views-count454 դիտում article-date 18:26 22-09-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարկոս Պերեստրելլոյին:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի անցկացումը և կարևորել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, այդ թվում՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված ծրագրերը:

Մարկոս Պերեստրելլոն շնորհակալություն է հայտնել սեմինարը բարձր մակարդակով հյուրընկալելու համար և անդրադարձել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր