Մեզ համար թանկ ու խորհրդանշական օրով առաջնահերթ ուզում եմ երախտագիտությամբ հիշենք միասնական և հզոր հայրենիքի ստեղծման, Հայաստան ու Արցախ աշխարհի պաշտպանության համար կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցներին, խոնարհումով հարգենք նրանց հիշատակը․ Էդուարդ Բաբայան
Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ.
«Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցի ամենանվիրական ու հպարտ էջերից է. այսօր նշում ենք Հայաստանի անկախության հռչակման 34-րդ տարեդարձը, որի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին ու աշխարհասփյուռ հայությանը:
1991 թվականին հայ ժողովուրդը հաստատուն կամքով վճռեց ապրել ազատ ու ինքնիշխան երկրում, ստեղծել ամուր ու անկախ պետականություն՝ հանուն որի պայքարել ու կերտել էր հաղթական դրվագներ, տարիներ շարունակ դիմակայել բազում փորձությունների ու մարտահրավերների:
Մեզ համար թանկ ու խորհրդանշական օրով առաջնահերթ ուզում եմ երախտագիտությամբ հիշենք միասնական ու հզոր հայրենիքի ստեղծման, Հայաստան ու Արցախ աշխարհի պաշտպանության համար կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցներին և խոնարհումով հարգենք նրանց հիշատակը:
Կարևորելով անկախացման բարդ գործընթացն ու մեր ժողովրդի ձեռքբերումները՝ յուրաքանչյուրս տեղում պիտի շարունակենք գործել հանուն ինքնիշխան պետականության ամրապնդման և հանուն ուժեղ ու զարգացող երկրի կայացման:
Սիրելի՛ հայրենակիցներ.
Արժևորելով Սեպտեմբերի 21-ի խորհուրդն ու համոզմունքները՝ կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության հռչակման տարեդարձի կապակցությամբ, մաղթում եմ միասնական ուժերով ու նվիրյալ աշխատանքով նպաստենք մեր երկրի շենացմանն ու թանկ գնով ձեռքբերված անկախության հարատևմանը»: