211652_close_icon
views-count3580 դիտում article-date 15:40 17-09-2025

Ավինյանն Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել. խոսնակ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժպ Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել, Tert.am-ին հայտնել է Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Օրերս լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն։ Կարապետյանը նշել էր, որ  որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձը ծեծի է ենթարկել իրեն։ Հարուցվել է քրեական գործ։

Նմանատիպ նյութեր