ՔՊ-ն հռչակում է Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք․ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիրը» հռչակում է Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք՝ հենվելով ՀՀ ժողովրդի վրա, առաջնորդվելով ՀՀ պետական շահերով, ամրապնդելով ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը, վերլուծելով ՀՀ Երրորդ Հանրապետության պատմությունը, ողջունելով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ ՔՊ-ն 2026թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀ կառավարման իր մանդատը ևս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին։
«Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո ՔՊ-ն նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ նոր սահմանադրության ընդունման գործընթաց»,- ասաց նա։