211652_close_icon

Մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը․ Փաշինյան

views-count1474 դիտում article-date 11:01 20-09-2025
Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։ Բայց ո՞վ է հանձնարարել այդ հայրենասիրության մոդելը։ Ոնց է ձևավորվել այն։ Այդ մոդելը խորհրդային կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնեևի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։ Մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-80-ականներին ձևավորված գրքերի, երգերի վրա»,- ասել է նա։

Փաշինյանը նշեց՝ Հայաստանում երբեք այս ծավալի շինարարություն չի եղել, բայց իրենց մեղադրում են քանդելու մեջ։

«Ինչո՞ւ։ Որովհետև մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը, որը մեզ թույլ չէր տալիս ունենալ իրապես անկախ, իրապես ինքնիշխան պետություն: Մենք քանդել ենք այդ անեծքը»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր