211652_close_icon

ԲՏԱ նախարարությունում Իտալիայի դեսպանի հետ քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները

views-count313 դիտում article-date 21:00 18-09-2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերի 18-ին ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: 

Պատվիրակության կազմում է եղել նաև իտալական «Լեոնարդո» ընկերության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարցերով պատասխանատու Կլաուդիո Բալեստրիերին։
Հանդիպման ընթացքում նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նախարարության ռազմավարական ուղղությունները և գործունեության հիմնական ոլորտներն՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, տիեզերական սարքաշինության և պաշտպանական համակարգերի զարգացման կարևորությունը։

Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, հատուկ անդրադարձ կատարելով «Լեոնարդո» ընկերության գործունեության ուղղություններին, արտադրանքին, նորարարական լուծումներին և տեխնոլոգիական ներուժին, ներկայացրել է Իտալիայի առաջընթացը բարձր տեխնոլոգիական ոլորտում։ 

Կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Ամփոփելով քննարկումը՝ երկուստեք ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ ուղղված երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը։

Նմանատիպ նյութեր