211652_close_icon

Մեղրիի համայնքապետարանն արձագանքել է մեղուների շրջանում արձանագրված անհասկանալի վարքագծի հետ կապված ահազանգին

views-count991 դիտում article-date 23:58 16-09-2025
Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 16-ին Մեղրիի համայնքապետարան ահազանգեր են ստացվել համայնքի մի շարք մեղվապահներից՝ կապված մեղուների շրջանում արձանագրված անհասկանալի վարքագծի հետ։

«Նախնական տվյալներով՝ նախանշված վարքագիծը պայմանավորված է մեղվաընտանիքների շրջանում տարածվող վարակով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը անհապաղ արձագանքել է խնդրին և պաշտոնական գրությամբ դիմել Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ խնդրի ուսումնասիրությունը կազմակերպելու համար։

Հորդորում ենք համայնքի բնակիչներին ցուցաբերել զգոնություն և զերծ մնալ անհարկի անհանգստությունից։ Խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, և սպասում ենք համապատասխան արձագանքի»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր