Տարեսկզբից պատվաստվել և վերապատվաստվել է շուրջ 2130 թափառող շուն․ քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանից ևս մեկ անգամ հիշեցնում են, որ կատաղություն հիվանդության դեմ պատվաստումը կենդանուն դարձնում է ավելի անվտանգ:
«Կատաղությունը վտանգավոր հիվանդություն է, սակայն հնարավոր է այն կանխարգելել՝ պատվաստելով ձեր կենդանիներին և կծվածության դեպքում ձեր պատվաստումով:
Երևանում թափառող շները պատվաստվում և վերապատվաստվում են կատաղություն հիվանդության դեմ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ում:
Տարեսկզբից արդեն պատվաստվել և վերապատվաստվել է շուրջ 2130 թափառող շուն», - հայտնում են քաղաքապետարանից: