211652_close_icon

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետի հետ

views-count397 դիտում article-date 15:21 13-09-2025
Սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով Մարսելում գտնվող Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ։

Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Մարսելի հետ Հայաստանի բարեկամական երկարամյա առնչությունները, ինչպես նաև Մարսելի քաղաքապետի և քաղաքային խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։ Անդրադարձ է կատարվել Երևանի և Մարսելի միջև 2025 թվականի մայիսին ստորագրված համագործակցության վերաբերյալ փաստաթղթի շրջանակում երկու քաղաքների միջև գործակցության ընդլայնման հնարավորություններին ու նախանշվող արդյունավետ ծրագրերին։

Նմանատիպ նյութեր