211652_close_icon
views-count1443 դիտում article-date 21:55 30-05-2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանn ընդունել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանին: Առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել փոխքաղաքապետին երկուստեք հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար: Խոսելով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին՝ Երևանի քաղաքապետն առանձնացրել է այն խնդիրները, որոնք առաջնային լուծում են պահանջում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դիդիե Փարաքյանը նշել է, որ Երևանի բնակիչների շրջանում նկատում է հույսի ու դրական փոփոխությունների ալիք, ինչը, ըստ նրա, խոսում է վստահության ու արդեն իսկ նախաձեռնված ծրագրերի մասին: Տնտեսական համագործակցությունը զարգացնելու առումով կողմերն առանձնակի կարևորել են գործարար կապերի ու ներդրումային ծրագրերի ընդլայնումը: Օգտվելով առիթից, Դիդիե Փարաքյանը քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնական այցով հրավիրել է Մարսել:

Նմանատիպ նյութեր