211652_close_icon

Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ճանապարհը երկկողմանի փակ կլինի

views-count370 դիտում article-date 13:26 12-09-2025
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են.

«Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում կայանալիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքների համար սահմանափակվելու է որոշ ճանապարհների երթևեկությունը։

Մասնավորապես՝ 10․00-ից 14․00-ը երկկողմանի փակ է լինելու Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ընկած հատվածը։

Իսկ ժամը 10․00-ից 11․30-ը միակողմանի փակ է լինելու Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ընկած հատվածը․ Մ-4 ճանապարհահատվածի երթևեկությունը կկազմակերպվի մեկ գծով։ Ճանապարհը այդ հատվածում բացվելու է հեծանվորդների անցնելուց հետո»։

Նմանատիպ նյութեր