211652_close_icon

Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը. ՏԿԵՆ

views-count505 դիտում article-date 11:56 12-09-2025
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ստեղծվել է  նոր հնարավորություն քաղաքացիների համար և յուրաքանչյուր համայնքի խնդիրը այլևս չի մնա անտեսված: Նախարարությունը տեղեկացնում է նոր հավելվածի գործարկման մասին.

«Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը

Ուղարկիր քո համայնքապետարանին

Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։

teselem.am

«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում

«Տեսել եմ» հավելվածի նպատակն է․

ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,

նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին,

բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։

Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա»,- նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր