211652_close_icon

Կենտրոն վարչական շրջանում նոր գունավոր մարզահրապարակ է ստեղծվել

views-count547 դիտում article-date 09:39 12-09-2025
Թումանյան 1 բակում նոր գունավոր մարզահրապարակ է ստեղծվել․ Կենտրոն վարչական շրջանը մասնավոր գործընկերների հետ իրականացրել է հերթական նախաձեռնությունը։ Այս մասին   տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը: 

Երևանյան բակերում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով կառուցված նոր ու հարմարավետ մարզահրապարակում երեխաները հնարավորություն ունեն խաղալ ֆուտբոլ և բասկետբոլ: Այն հագեցած է անհրաժեշտ սպորտային կահավորմամբ: “Street Ball Armenia” կազմակերպությունը, որը զբաղվում է սպորտաձևերի զարգացմամբ, իր ներդրումն է ունեցել մարզահրապարակը սպորտային բոլոր չափանիշներին համապատասխան դարձնելու գործում: 

Մայրաքաղաքում շարունակվելու է նմանատիպ մարզադաշտերի կառուցումը:

Նմանատիպ նյութեր