211652_close_icon

Վիրավորանքն անընդունելի է․ Սրբուհի Գալյանը՝ Արթուր Հովհաննիսյանի հայտարարության մասին

views-count2338 դիտում article-date 16:45 11-09-2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում խուսափեց մեկնաբանել ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հայտարարությունը, ով պատգամավոր Թագուհի Թովմասյանին առաջարկել էր ամեն օր սեռավարակի թեստ հանձնել՝ պարզելու համար, թե որտեղից իրեն 4 տուն։

«Ես, ճիշտն ասած, կխուսափեմ մեկնաբանություն տալ, թեմայից տեղյակ չեմ։ Բայց նաև կարող եմ ասել, որ ցանկացած պարագայում վիրավորանքն անընդունելի է։ Ինչ վերաբերում է թմրանյութեր օգտագործելուն, կարող եմ ասել, որ ոչ վաղ անցյալում քննարկվել է թեստեր հանձնելու պարտականությունների սահմանումը մի շարք պաշտոնատար անձանց պարագայում, ինչին դեմ չեմ։ Եթե խոսքն օրենսդրական նախաձեռնությունների մասին է, ապա դրանք միանշանակ քննարկելի են»,-հավելեց նա։

Նմանատիպ նյութեր