COP17 համաժողովը կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում
Գործադիրը 2025 թվականի սեպտեմբերի 11-ի նիստում հավանության արժանացրեց Կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի 2026 թվականին «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Այդ նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ի հետ ՀՀ կառավարությունը կկնքի ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր։
Միջոցառումը բարձր մակարդակով ապահովելու նպատակով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում կկատարվի վերաբաշխում, և 5775.0 մլն դրամը կուղղվի COP17 համաժողովի կազմակերպմանը։
Գումարը կծախսվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների վրա՝ ամբողջ տարածքը համապատասխանեցնելով վերոնշյալ միջոցառումը «Մերիդիան» էքսպոկենտրոնում բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP 17) համաժողովը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը: