211652_close_icon

ՀՀ-ում Բուրունդիի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

views-count415 դիտում article-date 19:56 10-09-2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուրունդիի Հանրապետության նորանշանակ դեսպան Էռնեստ Նդաբաշինզեն։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ընդհանուր իրադրության և զարգացումների շուրջ։

Քննարկվել է նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների COP17 համաժողովի նախապատրաստական ընթացքը։

Այս համատեքստում երկուստեք շեշտվել է, որ բնակլիմայական փոփոխությունների և մարդու գործունեությունից բխող մարտահրավերներին արդյունավետորեն դիմագրավելու համար անհրաժեշտ է համաշխարհային մակարդակով համատեղ ջանքերի համախմբում։
 

Նմանատիպ նյութեր