211652_close_icon

Բուրունդիի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

views-count334 դիտում article-date 16:09 10-09-2025
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուրունդիի Հանրապետության նորանշանակ դեսպան Էռնեստ Նդաբաշինզեին (նստավայրը՝ Հռոմ)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ 

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-բուրունդական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար: 

Մտքեր են փոխանակվել կրթության և թվային տեխնոլոգիաների  ոլորտներում փոխգործակցության խթանման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր