211652_close_icon

Մերձավանում 7 ամիս առաջ տեղի ունեցած սպանության գործով կալանավորված Արմեն Ղազարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը

views-count508 դիտում article-date 21:10 09-09-2025
Մերձավանում փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանությունից 7 ամիս անց գործով 15 մեղադրյալ կա, որոնցից միայն մեկն է կալանավորված։ Կալանավորված Արմեն Ղազարյանի պաշտպանը՝ Արմեն Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց՝ իր համար անհասկանալի է, թե ինչու են իր պաշտպանյալ Արմեն Ղազարյանի վարույթի նյութերն առանձնացվել ընդհանուր գործից։

«14 անձի վերաբերյալ վարույթն ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և քննվում է Էջմիածնի նստավայրում։ Իմ պաշտպանյալի վերաբերյալ նյութերն առանձնացվել են գործից. Արմավիրի նստավայրում է գործը քննվում։ Մինչև հիմա չեմ հասկանում, թե որն էր դրա հիմնավորումը։ Նախնական դատականլսումների ընթացքում նախագահող դատավորը առաջ քաշեց իմ պաշտպանյալի գործը Էջմիածնի դատարանում քննվող գործին միացնելու հարցը։ Ես, իհարկե, համաձայնեցի, որովհետև ինքս էի պատրաստվում նման միջնորդություն ներկայացնել։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ դատարանի նախագահը մերժել է նախագահող դատավորի դիմումը»,–նշեց փաստաբանը։

Փաստաբան Արմեն Խաչատրյանը նշեց՝ թեև համացանցում տարածված տեսանյությում երևում է, որ ինքնաձիգն իր պաշտպանյալի ձեռքում է, սակայն դա չի նշանակում, որ հենց նա է սպանությունը գործել։ Նրա խոսքով, վարությն իրականացնող մարմինն այս վարկածը դեպքից ժամեր անց է առաջ քաշել և 7 ամիսների ընթացքում այլևս ոչինչ չի արել։

«Վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմնավորեր, որ օդ կրակելուց առաջ կամ հետո Արմեն Ղազարյանը տուժողի ուղղությամբ կրակել է, կամ որ օդ կրակած գնդակը դիպչել է տուժողին։ Այս ամիսների ընթացքում վարույթն իրականացնող մարմինը ոչինչ չի արել։ Չգիտեմ՝ ում է պատկանում ինքնաձիգը, Արմեն Ղազարյանին չի պատկանում, երբ նա եկել է դեպքի վայր, ձեռքին զենք չի ունեցել»,–հավելեց նա։

Փաստաբանը նշեց, որ Արմեն Ղազարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր