6717 դիտում
18:01 01-09-2018
Արթուր Աղաբեկյան. Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում
Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը, ըստ որի, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտիկ» հիմնադրամի՝ առանձնապես խոշոր չափերի գումարները վատնման եղանակով հափշտակելու համար:
Այս առթիվ Ա. Աղաբեկյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.
«Մարտիկ հիմնադրամի գորունեության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ եւ այդ շրջանակում հարցաքնվել եմ՝ որպես «Մարտիկ» հիմնադրամի նախագահ։
Ինձ մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի խնդիրների եւ ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։ Մեծ պատրաստակամությամբ, այս օրերին համագործակցել եմ վարույթն իրականացնող մարմնի հետ։
Մանրամասն պատասխանել եմ բոլոր հարցադրումներին՝ համարելով, որ երբեք առիթ չեմ ունեցել հանգամանորեն ներկայացնելու «Մարտիկ» հիմնադրամի իրականացրած մի քանի հարյուրի հասնող հայրենանվեր ծրագրերը։
Թե բարեգործական, թե ռազմահայրենասիրական եւ թե մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եմ անձնական պատասխանատվություն, որոնք իրականացրել եմ պատվախնդրությամբ եւ գտնում եմ, որ գործել եմ բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի եւ կանոնադրության շրջանակներում։
Ի գիտություն բոլոր անհանգստացողներին՝ հիմնադրամի հաշվին առկա է 1.241.000 ԱՄՆ դոլար անձեռնմխելի գումար, որը ձեւավորվել է 8200 փաստացի մասնակցի ներդրումից (յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Մարտիկ հիմնադրամին) , և 421.000 ԱՄՆ դոլար բանկային տոկոսներից, որը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան ազատամարտում զոհված 4210 ազատամարտիկների անունից նվիրաբերվել է հիմնադրամի հաշվին եւ համալրվել է անձեռնմխելի գումարը։ Իսկ զոհված ազատամարտիկների անունները զետեղվել են martik.am կայքում՝ ի հիշատակ նրանց։
Բարեկամներիս տեղեկացնեմ, որ չընդունելով մեղադրանքը շարունակելու եմ համագործակցել քննչական մարմինների հետ։ Խոստանում եմ պարբերաբար իմ իրավասության շրջանակում այս մասին տեղեկացնել իմ հեղինակությամբ եւ Մարտիկ հիմնադրամի ապագայով մտահոգվող ընկերներիս եւ բարեկամներիս», նշել է Ա. Աղաբեկյանը:
Նմանատիպ նյութեր
28630 դիտում
22:42 28-06-2019
Կարեն Գրիգորյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. նրա մասնակցությամբ առերեսում է կատարվել. Armtimes.com
13680 դիտում
20:56 11-02-2022
Վարդան Ղուկասյանի որդին կմնա կալանքի տակ. նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում
2021 դիտում
14:41 21-04-2022
Անդրանիկ Փիլոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբան․ NEWS.am
Այս բաժնից
1165 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1042 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1099 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»