211652_close_icon

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Ձորաղբյուրում բախվել են «Tesla»-ն, «JAC»-ը և «Ford Transit»-ը․ 1 հոգի դիմել է բժշկական կենտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count9238 դիտում article-date 20:44 08-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Հայկ Կ․-ի վարած «Tesla» մակնիշի, 53-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «JAC» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արա Շ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի հետազոտման նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Վիկտոր Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Գրիգորյանը և  կրտսեր պարեկ Արկադիա Գրիգորյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց դիմած քաղաքացու ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր