211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են «Honda»-ն, «Toyota»-ն և մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

views-count13025 դիտում article-date 19:43 08-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մոտոցիկլի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են 36-ամյա Րաֆֆի Գ․-ի վարած մոտոցիկլը, 34-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Honda» մակնիշի և 41-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

 Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Լյուդվիգ Սահակյանը և կրտսեր պարեկ Արման Բաբայանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արմեն Հովհանիսյանի և Գրիգոր Ավետիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր