42819 դիտում
09:51 05-11-2023
Արտակարգ դեպք Երևանում. Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Nissan Teana-ն ու Hayasa մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:50-ի սահմաններում Դավիթաշեն կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածում բախվել են 24-ամյա Գևորգ Հ.-ի վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Տիգրան Շ.-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սեյրան Ալեքսանյանն ու Ռոբերտ Իսկանդարյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Nissan Teana-ի վարորդը, ով կամրջի վրա` չթույլատրելի հատվածում, շրջադարձ է կատարել՝ մյուս տրանսպորտային միջոցների համար ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է մոտոցիկլետի հետ բախման պատճառ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+