211652_close_icon

Այստեղով ԿԳՄՍ-ն է անցել․ Հայկ Դեմոյան

views-count460 դիտում article-date 23:12 07-09-2025
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․

Այստեղով ԿԳՄՍ-ն է անցել

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վայրագ ձևով հոշոտելու ժամանակ, ով ասես չլծվեց իշխանական սայլին՝ փորձելով խայտառակ ձևով իրականացվող աշխատանքների դեմ բողոքողների բերանը փակել, հակադարձելով, թե իբր բողոքողները չեն ցանկանում, որ հուշարձանը վերականգնվի:

Անցել է ուղիղ երկու տարի այն օրվանից, երբ Հովհաննես Թումանյանի թանգարանում սկսվեցին հիմնավերանորոգման աշխատանքները: Հիմնահատակ ավերելով թանգարանի մասնաշենքերից մեկը, ԿԳՄՍ նախարարությունը այս տեսքով է թողել մեծանուն հայի թանգարանը ու այս ողբալի վիճակը բոլորովին էլ չի անհանգստացնում Ժաննա Անդրեսյանին, ով ամեն մի ասուլիսի ժամանակ խրոխտ հայտարարում է, թե ինչքան գումարներ է հատկացրել նախարարությունը, հիմնականում անիմաստ ու խոշոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող նախագծերին: Կոռուպցիայի մանրամասնությունները տեսանք փաստաթղթավորված տեսքով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նախահաշիվներում:

Եթե կարծում եք, թե նախարարությունում լուրջ մտածում են, թե ինչպես անեն, որ օր առաջ վերականգնեն Թումանյանի թանգարանը և այն սկսի գործել սովորականի պես, ապա չարաչար սխալվում եք:

ԿԳՄՍ-ում հիմա հաշվում են ֆեստիվառների երկրորդ սեզոնից մնացած ու օրենքի տառին ու պահանջին համաձայն ձևակերպված գումարները: Իսկ դա, իրենց պատկերացմամբ, շատ ավելի լուրջ բան է:

Ինչ Ծիծեռնակաբերդ, ինչ Թումանյան...

Նմանատիպ նյութեր