Կրիշտիանու Ռոնալդուն 3-րդ անգամ ստացավ «Պիչիչիի» մրցանակն ու հանդիպեց Անչելոտիի հետ. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 3րդ անգամ ստացավ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուի համար մրցանակը:
Նախորդ մրցաշրջանում պորտուգալացին Պրիմերայի 35 խաղերում աչքի է ընկել 48 անգամ: Նախկինում նա լավագույն ռմբարկու էր դարձել 2013/14 և 2010/2011 մրցաշրջաններում:
«Դա հիանալի մրցանակ է, և ես այն արդեն 3-րդ անգամ եմ ստանում: Կյանքում իմ բախտը շատ է բերել և ես երախտապարտ եմ «Ռեալին» և երկրպագուներին:
Իսկ այժմ ամեզ անհրաժեշտ է նաև թիմային տիտղոսներ նվաճել, այդ թվում` եվս մեկ Չեմպիոնների լիգա վերցնել», ասել է Ռոնալդուն:
Ի դեպ, մրցանակաբաշխության ժամանակ Ռոնալդուն ջերմ ողջագուրվեց թիմի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, որը արարողությանը հրավիրված էր: