211652_close_icon

Մոսկվան ակտիվացնում է իր ջանքերը մի գործընթացում, որը, թվում էր, դուրս է գալիս իր վերահսկողությունից. Սուրենյանց

views-count595 դիտում article-date 14:37 07-09-2025
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

Օվերչուկի նուրբ ակնարկը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովում բաց տեքստով հայտարարել է․
Հայաստանի հարավով նախատեսվող ճանապարհը կարող է դառնալ Հայաստան–Ռուսաստան բեռնափոխադրումների հիմնական ուղին։

Այն կնպաստի նաև Եվրասիայի տրանսպորտային մեծ շրջանակի ձևավորմանը։

Այս հայտարարությունն ունի երեք կարևոր շեշտադրում․
Նոյեմբերի 9-ի համատեքստ․ Մոսկվան հիշեցնում է, որ 2020-ի եռակողմ հայտարարության կոմունիկացիոն օրակարգը մնում է ուժի մեջ, և Ռուսաստանը ցանկանում է վերահսկել գործընթացը։

TRIPP-ի համատեքստ․ Օվերչուկի խոսքերը փաստում են, որ նույնիսկ Վաշինգտոնի նախաձեռնած «Trump Route/Peace & Prosperity» նախագծում Ռուսաստանը տեսնում է սեփական շահը։ Այլ կերպ ասած՝ Մոսկվան չի ուզում դուրս մնալ ճանապարհների «միջազգային բաշխման» գործընթացում իր «փայից»:

Ռուս–ամերիկյան հնարավոր փոխհամաձայնություն․ չի բացառվում, որ Վաշինգտոնում օգոստոսյան համաձայնագրերից առաջ արդեն իսկ եղել են Մոսկվա–Վաշինգտոն շփումներ՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով։

Եթե հատկապես վերջին վարկածը գոյության իրավունք ունի, ապա Հայաստանը կարող է տեսական հնարավորություններ ստանալ՝ աշխարհաքաղաքական շահերը ներդաշնակեցնելու առումով:
Ինչո՞ւ եմ ասում «տեսական»:

Այն պարզ պատճառով, որ մեզ տակավին անհայտ են TRIPP-ի շահագործման պարամետրերը:

Համենայն դեպս, Օվերչուկի հայտարարությունը ցույց է տալիս՝ Մոսկվան ակտիվացնում է իր ջանքերը մի գործընթացում, որը թվում էր դուրս է գալիս իր վերահսկողությունից։


 

Նմանատիպ նյութեր