211652_close_icon

Fun Fruit-ը Հոնկոնգում մասնակցել է Asia Fruit Logistica ցուցահանդեսին

views-count2098 դիտում article-date 21:09 05-09-2025
Աշխարհի առաջատար կենտրոններից մեկում՝ Հոնկոնգում անցկացվել է Asia Fruit Logistica ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև հայկական Fun Fruit ընկերությունը։

Asia Fruit Logistica ցուցահանդեսին հայկական Fun Fruit-ի մասնակցությունը հնարավորություն է ընձեռել ներկայացնել իր տեսականին ասիական շուկայում, ձեռք բերել նոր ծանոթություններ ու հետագա համագործակցության պայմանավորվածություններ։

Այն կարևոր հարթակ է, որը կարող է առաջիկայում հիմք հանդիսանալ Ասիայում Fun Fruit ընկերության ներկայությունն ապահովելու համար։

Fun Fruit-ը հայկական ընկերություն է, որը զբաղվում է տանձի, խնձորի, դեղձի, ծիրանի և կեռասի աճեցմամբ, ընկերությունն ունի 300 հեկտարից ավելի ինտենսիվ այգիներ։

Fun Fruit-ի բարձրորակ մրգերը վաղուց արդեն արտահանվում են Հայաստանի սահմաններից դուրս՝ արժանանալով
վստահության և ճանաչման ինչպես ԱՄԷ-ի, այնպես էլ ԵԱՏՄ շուկաների սպառողների շրջանում։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր