Air Asia-ի օդաչուն օդանավը սխալմամբ այլ վայրում է իջեցրել
Մալազիական Air Asia ավիաընկերության օդաչուներից մեկը իրեն վստահված ուղևորատար օդանավը Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումփուր քաղաքի օդանավակայանում իջեցնելու փոխարեն այն իջեցրել է Ավստրալիայի Մելբուրն քաղաքում, հաղորդում է lenta.ru-ն։
Պատճառը, ինչպես նշվում է ընկերության տարածած զեկույցում, օդաչուի սխալն է։ Դեպքը տեղի էր ունեցել դեռ 2015 թվականի մարտի 15-ին, սակայն դրա մասին վերջերս է բացահայտվել, երբ ներկայացվել է զեկույցը։
Նշվում է, որ այդ օրը օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց Սիդնեյի օդաչուական անձնակազմը անսարքություններ է հայտնաբերել օդանավի նավիգացիոն համակարգում։ Խնդիրը լուծելու փորձերն ավելի են բարդացրել իրավիճակը և ազդել այլ սարքերի աշխատանքի վրա։ Սիդնեյի օդանավակայան վերադառնալ օդանավը չէր կարող՝ եղանակային վատ պայմանների պատճառով, իսկ արդյունքում նավիգացիոն համակարգն օդանավն ուղղել է դեպի Մելբուրն։
ATSB-ի փորձագետները պարզել են, որ գլխավոր օդաչուն թռիչքից առաջ սխալ տվյալներ է մուտքագրել համակարգ, ինչին էլ հանգեցրել է նավիգացիոն համակարգի աշխատանքի խափանմանը։