211652_close_icon

Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ի հետ համաձայնագիրը

views-count1609 դիտում article-date 13:42 03-09-2025
Այսօր Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը (Մաժիլիս) վավերացրել է Հայաստանի հետ փոխադարձ ուղևորությունների և քաղաքացիների մնալու կարգի վերաբերյալ համաձայնագիրը, հաղորդում են ղազախական լրատվամիջոցները։

2024 թվականի ապրիլին Երևանում ստորագրված փաստաթղթի հիմնական կետը 90-օրյա ժամկետով առանց վիզա ռեժիմի ներդրումն էր։ Երկու երկրների քաղաքացիները կկարողանան մյուս կողմի տարածքում մնալ մինչև երեք ամիս առանց վիզա ստանալու, եթե ունենան վավեր փաստաթղթեր՝ անձնագիր (ներառյալ ծառայողական և դիվանագիտական), նավաստու անձնագիր կամ վերադարձի վկայական։

Ղազախստանի ներքին գործերի նախարար Երժան Սադենովը նշել է, որ համաձայնագիրը նաև նախատեսում է ներքին գործերի մարմիններում պարտադիր գրանցում երկրում 30 օր մնալուց հետո։ Նրա խոսքով՝ այս միջոցառումը կբարելավի միգրացիայի վերահսկողության արդյունավետությունը։

Տարվա սկզբից ի վեր Ղազախստան է մուտք գործել գրեթե 12 հազար Հայաստանի քաղաքացի։ Ղազախստանցիների համար անվիզա ռեժիմ արդեն գործում է Ռուսաստանի և Ղրղզստանի հետ։

Նմանատիպ նյութեր