Մերցը առաջարկել է Ուկրաինայում խաղաղության բանակցությունների անցկացման վայրը
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը առաջարկել է Ժնևը որպես Ուկրաինայում հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցությունների վայր։
«Մեզ միավորում է կամքը և անսասան մտադրությունը՝ անել ամեն ինչ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավորինս շուտ խաղաղություն հաստատելու համար։ Ես նաև վստահեցրի Շվեյցարիայի նախագահին, որ մենք, օրինակ, Ժնևը համարում ենք համապատասխան հրադադարի համաձայնագիր կնքելու հարմար վայր։
Վաղը չէ մյուս օրը ես կրկին կառաջարկեմ այնտեղ հանդիպել ցանկացողների կոալիցիաներ», – ասել է Մերցը Շվեյցարիայի նախագահ Կարին Քելլեր-
Զուտերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Սեպտեմբերի 1-ին Le Monde-ը, հղում անելով Ելիսեյան պալատին, հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը սեպտեմբերի 4-ին Փարիզում կկազմակերպեն Ուկրաինայի հարցով հանդիպում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ինչպես նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հաստատել են իրենց մասնակցությունը: