211652_close_icon

Ավստրիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին է ներկայացվել «խաղաղության խաչմերուկը»

views-count367 դիտում article-date 16:20 02-09-2025
Սեպտեմբերի 1-ին ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պետրա Բայրի հետ:


Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Ավստրիա երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական կապերին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանը:

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները:
 
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Պետրա Բայրին Հայաստանին վերաբերող հարցերում ցուցաբերած շարունակական համագործակցության համար:

Նմանատիպ նյութեր