211652_close_icon

Նոր ուսումնական տարվա մեկնարկը ոչ միայն յուրաքանչյուր ընտանիքի տոն է, այլև Երևանի տոնն է․ Տիգրան Ավինյան

views-count1606 դիտում article-date 13:37 01-09-2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղերձը․

«Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ ծնողներ և մեր փոքր երևացիներ՝ առաջին դասարանցիներ,

Այսօր մեկնարկում է նոր ուսումնական տարի։ Հազարավոր երեխաներ նորից հավաքվում են դպրոցներում, իսկ հարյուրավոր փոքրիկներ առաջին անգամ ոտք են դնում այն մեծ ճանապարհին, որն անվանում ենք կրթություն։

Սիրելի՛ առաջին դասարանցիներ,

Դպրոցն այսօր ձեր առջև բացում է իր դռները։ Այստեղ դուք կգտնեք ձեր առաջին ընկերներին, կսովորեք կարդալ ու գրել, հաղթահարել դժվարությունները: Վստահ եմ՝ դուք սիրելու եք ձեր դպրոցը և ամեն օր մեզ ուրախացնելու եք ձեր հաջողություններով։

Նոր ուսումնական տարվա մեկնարկը ոչ միայն յուրաքանչյուր ընտանիքի տոն է, այլև Երևանի տոնն է․ մեր քաղաքը ապրում է ու զարգանում է մեր երեխաների գիտելիքներով ու երազանքներով։ Թող այս ուսումնական տարին մեր քաղաքի ու մեր փոքրիկների համար էլ դառնա նոր հաջողությունների սկիզբ:

Բարի երթ բոլորիս»։

Նմանատիպ նյութեր