Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանը Չինաստանում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Չինաստանում նախատեսված բանակցությունների ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհայտարարի Անկարայի պատրաստակամության մասին՝ ցանկացած ներդրում ունենալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում:
Այս մասին հաղորդում է թուրքական կառավարամետ «Սաբահ» թերթը։
«Էրդողանը, ինչպես Պուտինի հետ նախատեսված հանդիպման ժամանակ, այնպես էլ իր ելույթում, կշեշտի, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում»,- մանրամասնել է թերթը։