Էրդողանը ցանկություն է հայտնել Պուտինի հետ քննարկելու օդային տարածքի խախտման թեման
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու և քննարկելու ռուսական օդուժին պատկանող Су-34 օդանավի կողմից նոր խախտման մասին հարցը:
«Սահմանային նման խախումները շարունակելու դեպքում, Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանատվություն կրել նաև հետևանքների համար», - լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել ռուսական օդուժին պատկանող օդանավի կողմից երկրի օդային տարածքի նոր խախտման մասին:
Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչությունը միջադեպի մասին տեղեկացրել էր ռուսական կողմին և պահանջել վերջ տալ ապօրինություններին: