1781 դիտում
11:08 25-09-2019
Մոսկվայում այսօր Պուտինն ու Մադուրոն քննարկելու են Վենեսուելայում տիրող իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մտադիր են քննարկել երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ընտրություններին երրորդ երկրների միջամտությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես նշում է [url=https://ria.ru/20190925/1559088103.html]ria.ru[/url]-ն՝ Պուտինը և Մադուրոն այսօր առանձնազրույց կունենան, ապա կընթանան ռուս-վենեսուելական բանակցություններ աշխատանքային նախաճաշի ձևաչափով:
Պուտինի և Մադուրոյի հանդիպման մասին բազմիցս հաղորդվել էր ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Վենեսուելայում: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հուլիսին պատմել էր բարձր մակարդակի հնարավոր բանակցությունների մասին: Ավելի ուշ Մադուրոյի՝ ՌԴ կատարելիք այցի նախապատրաստման մասին հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նմանատիպ նյութեր
1444 դիտում
12:06 14-01-2015
Պուտինն ու Մադուրոն քննարկելու են նավթի համաշխարհային գնանկումը
793 դիտում
14:00 04-08-2024
Մադուրոն TikTok-ին և Instagram-ին մեղադրել է Վենեսուելայում ատելություն սերմանելու մեջ
1027 դիտում
10:39 31-10-2023
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Կատար և Թուրքիա՝ քննարկելու Պաղեստինում տիրող իրավիճակը
Այս բաժնից
1246 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1588 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1093 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել