211652_close_icon

Ես եմ Սամվել Կարապետյանին խնդրել, որ ձեռք բերի ՀԷՑ–ը. Սերժ Սարգսյան

views-count784 դիտում article-date 18:45 26-08-2025
Ես եմ Սամվել Կարապետյանին խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ–ը, որովհետեւ այն շատ վատ վիճակում էր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Պետք էր մարդ, ով սրտացավություն կցուցաբերեր, կցանկանար ներդրումներ անել՝ առանց երկար ժամանակ շահույթ հետապնդելու, ինչը գոնե 2018 թվականը Սամվել Կարապետյանը կատարել է։

Կարծում եմ՝ դրանից հետո էլ շարունակել է»,– ասաց նա։

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը սատարում է Սամվել Կարապետյանին։ Լրագրողների հարցերին 2018 թվականի իրադարձությունների վերաբերյալ երրորդ նախագահը չպատասխանեց՝ նշելով, որ ինքն այդ մասին կխոսի մեկ անգամ՝ ուղիղ եթերում։

Նմանատիպ նյութեր