3365 դիտում
08:34 08-07-2015
Աուդիտից հետո ՀԷՑ-ը կվաճառվի «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԺ
«Մեր աղբյուրները նշում են, որ աուդիտից հետո ՀԷՑ-ը կվաճառվի «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին»,–գրում է «Հայկական ժամանակը» ու հավելում.
«Գործարքի մասին պիտի հայտարարվեր դեռ հունիսի 27-ին, բայց Կարապետյանը, լինելով փորձված գործարար և տեսնելով, որ հանրային բողոքը մեղմելու համար ՀԷՑ-ը ենթարկվելու է աուդիտի, որոշել է գործարքը կնքել միայն աուդիտից հետո: Հասկանալի է, որ աուդիտը բազմաթիվ պրոբլեմներ է ի հայտ բերելու և այդ պրոբլեմները նվազեցնելու են գործարքի գինը: Կարապետյանը, մասնավորապես, մտադիր է հասնել նրան, որ առքուվաճառքի գնից հանվի ՀԷՑ-ի այսօրվա պարտավորությունների առնվազն կեսը:
Այսինքն Սամվել Կարապետյանը վճարում է «Ինտեր ՌՍՕ ԵԷՍ»-ին, վերջինս վաճառքի գումարից վճարում է ՀԷՑ-ի հայաստանյան արտադրողներին ունեցած 23.6 միլիարդ դրամ պարտքը, այդ նույն գումարից վճարում է մի քանի ժամկետանց պարտքեր, գրավից դուրս է բերում ՀԷՑ-ի գրավադրված գույքի մեծ մասը և հիմնարկը Կարապետյանին է հանձնում կիսամաքուր վիճակում: Այս պարագայում էլեկտրական էներգիայի սակագինը բարձրացնելու անհրաժեշտություն չի առաջանա: Սամվել Կարապետյանը, հասկանալիպատճառներով, չի ուզում. որ իր ՀԷՑ-ի սեփականատեր դառնալը ասոցացվի հոսանքի թանկացման հետ: Ինչ վերաբերում է գործարքի գնին, փորձագետների գնահատականով այն կարող է տատանվել 250-300 միլիոն դոլարի սահմաններում: Մեր տեղեկություններով, Կարապետյանն այս գումարը վճարելու է ռուսական բանկերից մեկից ստացված արտոնյալ վարկի միջոցով: Վարկը տրվելու է ՌԴ կառավարության երաշխիքով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
67312 դիտում
23:14 17-11-2017
«Տաշիր Գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը դարձավ «Արարատի» նախագահ
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»