211652_close_icon

«Կոկա Կոլա ֆեստ»-ի կազմակերպիչները չեղարկել են Sevdaliza-ի ելույթը Հայաստանում

views-count754 դիտում article-date 11:49 25-08-2025
«Կոկա Կոլա ֆեստ»-ի կազմակերպիչները, հետևելով հանրային բողոքին ու դժգոհությանը,  չեղարկել են հակաքրիստոնեական տեսահոլովակով հայտնի երգչուհի Sevdaliza-ի ելույթը Հայաստանում: Հավելենք, որ իրանական ծագում ունեցող հոլանդացի երգչուհին, որի Alibi երգը տիկտոկյան հիթ է համարվում, այս տարվա փառատոնի հեդլայներն էր: Սակայն մի շարք հայտնիներ բողոքել էին կազմակերպիչներին՝ նշելով երգչուհու Messiah տեսահոլովակը, որում վերջինը կրքոտ պարեր է ներկայացնում խաչի վրա՝ հանդես գալով հակաքրիստոնեական հաղորդագրություններով:

Փառատոնի կազմակերպիչներն այսօր հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Տեղեկացնում ենք, որ Սևդալիզան ելույթ չի ունենալու:

Շուտով կհայտնենք նոր արտիստների անուններ, ովքեր մեր 15 հայ արտիստների և միջազգային հեդլայներ A7S-ի հետ փառատոնը կդարձնեն անմոռանալի երաժշտական տոն:

Շնորհակալ ենք ձեզ վստահության համար: Ձեր ոգևորությունն է, որ այս փառատոնը դարձնում է յուրահատուկ:

Անհամբեր սպասում ենք ձեզ օգոստոսի 30-ին՝ Sound Park-ում»,-նշված է ֆեստի ինստագրամյան էջի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր