211652_close_icon
views-count73799 դիտում article-date 11:18 04-08-2017

Հայաստանում «Կոկա-Կոլա»-ի գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկն իր մաշկի վրա զգաց հայկական ամրագոտու «համն ու հոտը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի ավտոմեքենաները վարելիս պարտադիր կապեն ամրագոտիները և տեսահոլովակներով հանրությանը տեղեկացրել է, որ ամրագոտի կապելու շնորհիվ բազմաիվ կյանքեր են փրկվել։ Այսօր՝ օգոստոսի 4-ին, Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի և Հայաստանում «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկի նախնական համաձայնությամբ «Կոկա-Կոլա» ընկերության աշխատակիցները Քրիստոֆ Սպեկի և «Կայունության» տնօրեն Վահան Ստեփանյանի գլխավորությամբ իրենց մաշկի վրա զգացին ամրագոտու անվտանգության «համն ու հոտը»։ 30 կմ ժամ արագության պայմաններում ընկերության աշխատակիցները «ճախրում էին» հատուկ սարքի միջոցով։ Գործարանի աշխատակիցները, ովքեր հաճախակի են լինում ղեկին, ասում էին. «Այսօրվա փորձը հերթական անգամ ապացուցեց, որ ամրագոտի կապելը ճիշտ է»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 294+
294+

Նմանատիպ նյութեր