211652_close_icon
views-count1141 դիտում article-date 18:35 24-08-2025

Կապանում մեկնարկել է դեսպանների աշխատաժողովը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ներկա է գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ հրապարակված տեսանյութի՝ աշխատաժողովին ներկա են գտնվել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
 

Նմանատիպ նյութեր