211652_close_icon
views-count1330 դիտում article-date 17:33 23-08-2025

Ընդդեմ և ի պաշտպանություն Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի․ ոստիկանությունը բախումներ է կանխատեսում. Aravot.am

Այս պահին Գյումրիում զուգահեռ անցկացվում է երկու բողոքի ցույց՝ ընդդեմ և ի պաշտպանություն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի։ «Հանուն Հանրապետության» կուսակցության՝ Գյումրիում նախաձեռնած ցույցի մասնակիցները գոչում են՝ «102-րդ ռազմաբազա՝ դուրս», «Դավաճան Պուտին»։ «Մայր Հայաստան» դաշինքի նախաձեռնած բողոքի ցույցի ժամանակ հետևյալ կարգախոսներն են հնչում․ «Թուրքական 5-րդ շարասյանը՝ ոչ», «հայ-ռուսական հարաբերություններին՝ այո», «ռուսական ռազմաբազային՝ այո», «ՀՀ անվտանգությանը՝ այո», «ՀՀ անկախության հռչակագրին՝ այո»։

Ոստիկանությունը թույլ չտվեց «Մայր Հայաստան» դաշինքին ռազմաբազայի գլխավոր մուտքի առաջ իրականացնել բողոքի ցույցը՝ հորդորելով դուրս գալ երթևեկելի գոտուց և ռազմաբազայի այլ մուտքի մոտ իրականացնել իրենց բողոքի ցույցը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր