211652_close_icon

Արարատի մարզում պարեկները փրկել են արհեստական ջրամբարն ընկած շանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3784 դիտում article-date 12:54 23-08-2025
Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ Վեդի խոշորացված համայնքի Դաշտաքար գյուղում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի քանի երեխա և հայտնում, որ գյուղի արհեստական ջրամբարում շուն է ընկել և իրենք չեն կարողանում փրկել նրան:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միանգամից պարեկներ Արման Հարությունյանը, Գարիկ Մարգարյանն ու Վոլոդյա Հովհաննիսյանը մոտենում են արհեստական ջարամբարին և կարողանում են անօգնական շանը դուրս բերել անվտանգ վայր: 
 
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Ամառվա էս շոգին երեխեքով գալիս ենք ստեղ, հովանալու, ճիշտա՝ մեր ուզածով չի, Սևանը չի, բայց գոնե հովանում ենք, ուզում էինք մտնեինք, հովանայինք, շան ձայն լսեցինք ու մոտիկացանք, տեսանք, որ շունը խեղդվում ա, դե մենք էլ չէինք կարող օգնել, որովհետև էդքան էլ փորձ չունենք, բայց էստեղ գալուց տեսել ենք, որ մի քանի պարեկ շրջում են գյուղում ու լավ էր՝ մեզ մոտիկ էին, միագամից իրենց ասեցինք, եկան, ձեռ-ձեռ տվեցին ու շանը հանեցին»: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր