211652_close_icon

Իշխանության թիվ 1 թշնամին երկրին ծառայություն մատուցած մարդն է․ Տիգրան Աբրահամյան

views-count568 դիտում article-date 22:25 22-08-2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․««Սրբազան պայքարի» գործով դատավարությանը փաստաբանները գնդապետ Միհրան Մախսուդյանին և Իգոր Սարգսյանին դրական բնութագրելու շրջանակներում ներկայացրեցին վերջիններիս մարտական գործողությունների մասնակից լինելու և հայրենիքին անմնացորդ ծառայելու հանգամանքը:

Կարծում եմ` գործող իշխանության և նրա հանցակից կամակատարների համար դա ճիշտ հակառակ էֆեկտն ունի:

Իշխանության համար թիվ 1 թշնամին երկրին ծառայություն մատուցած ու ներքին և արտաքին թշնամու դեմ պայքարի պատրաստ մարդն է և, բնականաբար, նրանց նկատմամբ իշխանության գործողություններն առավել կոշտ են:

Փաստաբանները Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի դեպքում էլ հիշատակեցին վերջինիս` պատգամավոր լինելու հանգամանքը, ինչը «մահացու մեղք» է նվազագույնը արցախցի լինելու, Արցախի պետական ինստիտուտ ներկայացնելու և մարդկանց հետ ակտիվ կոմունիկացիա ունենալու տեսանկյունից:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

Նմանատիպ նյութեր